Իսրայելի պաշտպանության նախարար Բարաքը հեռանում է քաղաքականությունից

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, հաղորդում է BBC-ն։

«Բանակում և քաղաքական կյանքում 53 տարվա ծառայությունից հետո ես որոշել եմ, որ ընտանիքիս ժամանակ հատկացնելու ժամանակն է»,- ասել է նա։

Բարաքը հավելել է, որ ավելի շուտ էր մտադրվել հեռանալ։

«Ես ցանկանում էի դա անել ավելի շուտ, սակայն Գազայում «Ամպե սյուն» գործողության հետ կապված դեպքերը փոխեցին իմ ծրագրերը»,- պարզաբանել է նախարարը։

Բարաքը, որը գլխավորում է «Ացմաուտ» կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել Կնեսետի հաջորդ գումարմանը։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2013թ․ հունվարի 22-ին։

Քաղաքական գործիչը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կմնա ընդհուպ մինչև ընտրություններից հետո հաջորդ կառավարության ձևավորումը։

Մեկնաբանել