Աշխատանքից ազատվել է Apple-ի քարտեզագրական բաժնի ղեկավարը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկայի համանախագահ Էդի Կյուն ընկերության քարտեզագրման թիմի ղեկավար Սքոթ Ֆորստալին հեռացրել է աշխատանքից, քանի որ նա հրաժարվել է անձամբ ստորագրել iOS 6 օպերացիոն համակարգի քարտեզներում տեղ գտած սխալների վերաբերյալ սպառողներին ուղղված ներողության նամակի տակ:

Քանի որ քարտեզագրական բաժնի աշխատակիցները հաշվետու էին նաև Apple ընկերության ինտերնետային բաժնի ղեկավար Ռիչարդ Ուիլյամսոնին, աշխատանքից ազատվել է նաև վերջինս:

Էդի Կյուն նպատակ ունի ստեղծելու նոր խումբ, որը կգլխավորի այդ երկու ստոբաժանումները: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նա ներկայում կենտրոնացել է քարտեզագրման զարգացման ուղղությամբ:

Մեկնաբանել