Երևանում վաղը կկայանա ԵԺԿ Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովը

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ վաղը Երևանում տեղի կունենա ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀՀԿ-ի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ-ն:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել է այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթումի քաղաքում։