Ռեալը վստահ հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ և վերջինիս հետ ունեցած միավորների տարբերությունը կրճատեց` հասցնելով 5-ի:

Հանդիպման 16-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն գերազանց իրացրեց տուգանային հարվածը` առաջ մղելով «արքայական» ակումբին, իսկ 66-րդ րոպեին Մեսութ Օզիլը կրկնապատկեց հաշիվը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»` 40 միավոր, 2-րդ տեղում «Ատլետիկոն» է` 34 միավոր, լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալը»` 29 միավոր:

Մարզական գործընկեր SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xvjd62_real-madrid-2-0-atletico-madrid-footyroom-com_sport

Մեկնաբանել