Հունաստանի կենսաթոշակային հիմնադրամներն ազատվել են պարտքի հետգնումից

Հունական կենսաթոշակային հիմնադրամները չեն մասնակցի պարտքի հետգնման ծրագրին, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը կենսաթոշակային հիմնադրամների փոխարեն պարտքի մարման ծրագրում ներառել է բանկերին, հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: Նրա խոսքով՝ վարկային կազմակերպությունները վնաս չեն կրի, քանի որ նրանց բաժնետոմսերի գները նվազել են: Բացի այդ՝ բանկերը, ի տարբերություն կենսաթոշակային հիմնադրամների, պետք է 40 մլրդ եվրոյով վերակապիտալիզացվեն:

Հունաստանը, ֆինանսական օգնության ցուցաբերման դեպքում, պետք է կատարի իր պայմանավորվածությունը և մասնավոր ներդրողներից գնի պարտքային պարտավորվածություններըը մինչև դեկտեմբերի 13-ը՝ եվրոգոտուց և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) շուրջ 30 մլրդ եվրո ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին եվրոգոտու ֆինանսների նախարարները և ԱՄՀ ներկայացուցիչները որոշում են ընդունել Հունաստանի պարտքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մասին: Աթենքի վարկատուները պայմանավորվել են ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք 40 մլրդ եվրոյով կկրճատեն երկրի արտաքին պարտքը:

Մեկնաբանել