Ֆրանսիայի արտգործնաախարարը կայցելի Ադրբեջան

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կայցելի Ադրբեջան: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Նրա խոսքով` այցը նախատեսված է հաջորդ տարվա առաջին կեսին: Այցի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցվում են դիվանագիտական խողովակներով: «Հաջորդ տարին բավական հագեցած է լինելու ֆրաանս-ադրբեջնական երկկողմ հարաբերությունների համար: 2013թ. Ադրբեջանում տեղի կունենա նաև Ադրբեջան-Ֆրանսիա միջկառավարական հանձնաժողվի հերթական նիստը», -ասել էդեսպանը:

Մեկնաբանել