Հայ լրագրողը` թուրքական թերթի գլխավոր խմբագիր

Թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագրի ժամակավոր պաշտոնակատար է նշանակվել պոլսահայ լրագրող Մարգար Եսայանը, հաղորդում է «Ակօսը»:

Հայ լրագրողը խմբագիր է դարձել այն բանից հետո, երբ Taraf թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, փոխխմբագիր Յասեմին Չոնգարը և խմբագրակազմի այլ անդամներ անսպասելի հրաժարականենտվել և լքել թերթը:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին թերթի նոր խմբագրակազմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ և կմեկնաբանի վերջին շրջանում տեղի ունեցած անսպասելի իրադարձությունները:

Նշենք, որ Մարգար Եսայանը թղթակցել է Պոլսում լույս տեսնող «Ակօսին», իսկ վերջին տարիներին աշխատել Taraf-ում: