Մեսսին 91-րդ գոլն է խփում. Բարսելոնան հաղթում է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «Վալյադոլիդին»: Հանդիպման 43-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Չավին, իսկ 59-րդ րոպեին այն կրկնապատկեց Լիոնել Մեսսին` ընթացիկ տարում դառնալով 91-րդ գոլի հեղինակ և թարմացնելով իր իսկ սահմaնած ռեկորդը: Խաղավարտին մոտ թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ հաշվի տարբերությունը կրճատեց Գուերան, սակայն մեկ րոպե անց փոխարինման դուրս եկած Կուենկան դրեց հանդիպման վերջնակետը

Այս հաղթանակից հետո «Բարսան» վաստակեց 49 միավոր և շարունակում է 9 միավորով գերազանցել երկրորդ հորիզոնականում ընթացող «Ատլետիկոյին»: Իսկ Մադրիդի «Ռեալը», որը քիչ անց կհյուրընկալվի «Մալագային», արդեն առաջատարին զիջում է 16 միավորով:

http://www.dailymotion.com/video/xw5e8p_valladolid-vs-barcelona-1-3-goals-highlights_sport

Մեկնաբանել