ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ. Պետդեպ

ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է Reuters-ը:

«Ռուսաստանը վաղուց հանդիսանում է ԱՄՆ գործընկերը մի շարք հարցերում, որոնց ուղղությամբ մենք կարող են համատեղ աշխատել: Կարծում եմ, որ մեր մոտեցումը ենթադրում է Ռուսաստանի հետ համագործակցության պահպանում հնարավորինս մեծ թվով հարցերում: Դա վերաբերում է և՛ երկկողմ հարցերին, և՛ տարածաշրջանային բնույթի խնդիրներին, ինչպես օրինակ ղարաբաղյյան հակամարտությունը, այդ թվում՝ գլոբալ մակարդակի խնդիրներին, ինչպես օրինակ իրանական, աֆղանական և սիրիական», -ասել է Նուլանդը:

Մեկնաբանել