Մենք ձեռք-ձեռքի տված ոչնչացրինք հայերին. Էրդողանի տեղակալ

«Մենք ձեռք ձեռքի տված ոչնչացրինք հայերին, մեր մշակութային հարստություններից մեկը վերացրինք, այդուհանդերձ, Թուրքիայում հայեր կան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

Ինչպես հաղորդում է թուրքական Halkinhabercisi.com կայքը, Սոյլուն նշել է նաև, որ Թուրքիան ունի բազմամշակութային պատկեր, ինչը փոփոխվող աշխարհում առավելություն կարելի է համարել:

Մեկնաբանել