Դատարանը փոխել է Օկրուաշվիլիի խափանման նախնական միջոցը

Այսօր՝ հունվարի 10-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ զինված խմբավորման գործով խափանման նախանական միջոց սահմանված կալանքը փոխարինել 10 հազ. լարի տուգանքով՝ 6 հազ. դոլար: Չնայած այս հանգամանքին նա նախկինի պես կշարունակի ձերբակալված մնալ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Սա պայմանավորված է հանգամանքով, որ Օրկուաշվիլիի նկատմամբ նախնական կալանք է սահմանվել քրեական մեկ այլ՝ ծառայողական անբարեխղճության գործի շրջանակում, որը առնչվում է պաշտոնավարաման ժամանակ անորակ զինամթերքի գնմանը: Զինված խմբավորման գործի շրջանակում կալանքի մասին դատարանի որոշման փոփոխությունը պայմանավորված է գործի 9 վկաներից 8-ի ցուցմունքների փոփոխությամբ:

Այս գործով դատական լսումները կսկսվեն վաղը՝ հունվարի 11-ին:

Հիշեցնենք, որ Օրկուաշվիլին Վրաստան է վերադարձել նոյեմբերին: 2008թ. մարտին Օկրուաշվիլիի նկատմամբ դատվճիռ էր կայացվել, ըստ որի՝ նա 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Վերջին տարիներին՝ սկսած 2007-ից, նախկին նախարարը բնակվում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել:

Մեկնաբանել