Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 13-ին` ժամը 11.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Քուչակ-Ապարան ճանապրահահատվածը հատուկ տեխնիկայով մաքրվում է ձյունից ու լայնացվում։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: