Իրան նախկին գլխավոր դատախազն ազատ է արձակվել

Իրան նախկին գլխավոր դատախազ, Իրանի սոցիալական անվտանգության հասարակական կազմակերպության ներկայիս ղեկավար Սաիդ Մորթազավին այսօր՝ փետրվարի 6-ի առավոտայն ազատ է արձակվել, հաղորդում է Fars գործակալությունը: Մորթազավին ձերբակալվել էր փետրվարի 5-ին: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստի առթիվ իր ափսոսանքն էր հայտնել՝ նշելով, ար այս հարցը պահելու է իր վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, Ահմադինժադը խորհրդարանում իր ելույթի ընթացքում հրապարակել է Մորթազավիի և խոհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի եղբայր Ֆազել Լարիջանիի խոսակցության ձայնագրությունը: Ձայնագրության տեքստի համաձայն՝ խոսնակի եղբայրը դատախազին, որը մեղադրվում է դատապարտյալների մահվան մեջ, օգնություն է առաջակել բիզնեսի հետ առնչություններ ունեցող մի շարք նախագծերին մասնակցության դիմաց: Ալի Լարիջանին հերքել է կոռուպցիայի մեջ մեղադրանքները՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները առնչություններ չունեն նախարարի աշխատանքից ազատվելու հետ: Ուշագրավ է, որ Իրանի դատական համակարգը ղեկավարում է Լարիջանիի մյուս եղբայրը Սադեկ Լարիջանին, և ձայնագրությունը հրապարակվում է նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ: Ալի Լարիջանին ևս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

Մեկնաբանել