ՌԴ դեսպանությունը սահմանամերձ շրջաններ այցելելու նոր զգուշացում չի արել
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Համացանցում պարբերաբար հայտնվում…
Կարդալ ավելինՀայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Համացանցում պարբերաբար հայտնվում…
Կարդալ ավելին2023-ի սեպտեմբերյան պատերազմին Ադրբեջանի հարձակման ժամանակ գլխավոր թիրախները Արցախի ճանապարհներն էին, այդ թվում՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Մարտունի ռազմավարական նշանակության ճանապարհները։ Մայրաքաղաք Ստեփականակերտը այս հաղորդակցություններով կապվում էր Ասկերանի վերին ենթաշրջանի և Մարտունու շրջանի հետ։ Դրանց գրավումը, ըստ էության, հանգեցրեց Արցախի զինված ուժերի մասնատման, մատակարարման խափանման և ամբողջական շրջափակման։ Երկու հիմնական ճանապարհների արգելափակումը փոխկապված էր։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի գրավումը Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի երկայնքով՝ ակնհայտ խոցելի պաշտպանական բնագիծը ձևավորվել էր 2020-ի պատերազմի արդյունքում։ Ընդ որում՝ մարտական որոշ դիրքեր գտնվում էին անմիջապես ճանապարհի եզրին (տե՛ս` Պատկեր 2, 3)։ Այս բնագծի Շոշ-Մխիթարաշենից մինչև Սարուշեն՝ 16 կիլոմետրանոց հատվածի […]
11:20 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պահանջում են հանդիպում Արգիշտի Քյարամյանը կամ ՔԿ-ից որևէ ներկայացուցչի հետ։ Բագրատ սրբազանը նշում է, որ ՔԿ նախագահը կամ այլ ներկայացուցիչ պետք է իջնի հավաքվածների մոտ․ «Ես չեմ ուզում վերև բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ այլ ՔԿ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ։ Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ»,- հայտարարել է սրբազանը։ 11:10 «Պետք է հասկանանք՝ Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի […]
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյան անհանգստություն է հայտնել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։ Նա նաև մտահոգ է Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն աճով, որը վտանգվում է հայ հասարակության միասնականությունը։ «Այս շաբաթ շատերը խորապես վրդովվեցին ինստիտուցիոնալ նորմերի և երկարամյա արժեքների ոտնահարման նմանօրինակ դեպքից, երբ Հայաստանի ոստիկանությունը թույլ չտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը ամենամյա այց կատարել Սարդարապատի հուշահամալիր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա էր ոգեկոչելու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման հաղթական գոյամարտում իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։ Սակայն պատվիրակության մուտքը դեպի հուշակոթող անարգել ապահովելու փոխարեն՝ ոստիկանները առանց առերևույթ կամ հիմնավոր պատճառի խոչընդոտեցին այն։ Թեև Նորին […]
Այսօր Հայաստանում յուրաքանչյուր 20 հոգուց մեկը փախստական է Լեռնային Ղարաբաղից։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 150 000 փախստականների մասին է, որոնք եկել են Հայաստան երրորդ ալիքի շրջանակներում՝ 2020-2022 թթ․ պատերազմի սկզբից մինչև ապաշրջափակումն ընկած ժամանակահատվածը։ Նրանց 2/3-ը 2023-ի սեպտեմբերին Հայաստանում ապաստան գտավ մեկ շաբաթվա ընթացքում։ Այդ մարդկանց մեծ մասը Հայաստան եկել է միայն հագին եղած հագուստով, տրավմատիզացված, շատերը՝ վիրավոր կամ ծանր կորուստ ապրած։ Հայաստանյան իշխանությունները տրամադրեցին որոշակի ֆինանսական աջակցություն, ապաստարաններ, առողջապահական ու կրթական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն հենց հասարակական ջանքերն էին, որ փախստականներին օգնեցին ողջ մնալ։ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը հաջորդած առաջին շաբաթների ընթացքում հայ հասարակությունը մեծ աշխատանք է կատարել։ […]
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։ «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը, փոխանցում է Նոր Նորքի Ֆեյսբուքի էջը։ Նշվում է, որ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ «Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի […]
Այթան Ֆարհադովա , OC Media Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է սեպտեմբերին սկսել դատարկված Ստեփանակերտի բնակեցումը։ Ալիևն այս հայտարարությունն արել է երեքշաբթի Խոջալու կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցի ընտանիքների հետ, որոնք այժմ վերադարձել են քաղաք: Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նաև ասել է, որ նախապատրաստվում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու վերակառուցումը։ «Այստեղից դուք կկարողանաք գնալ ցանկացած ուղղությամբ՝ Խանքենդիից, Խոջալուից։ Եվ դեպի Բաքու, ու դեպի արևմուտք՝ դեպի Գյանջա … Հիմա մենք ընդլայնում ենք Աղդամի, Ասկերանի և Խանքենդիի ճանապարհները»,- ասել է նա։ Ալիևը նաև ասել է, որ սեպտեմբերին Ստեփանակերտում կվերաբացվի նաև […]
Լևոն Խալաթյան 2019-ին ստեղծված և անցյալ ամիս լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի մսխումների մասին մեր հետաքննության մանրամասները հասան քննարկման կառավարությունում։ Օրերս ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղեց ԱՆԻՖ-ի աշխատավարձերի չափի մասին․ «Այդ ֆոնդում աշխատավարձերի չափերը իրականությո՞ւն են, թե՞ ոչ։ Շատ կարևոր է, որ երբ պետությունը գնում է ամեն մի դրամի հետևից, դա չարվի ընտրողաբար»։ Թորոսյանը մտահոգություն հայտնեց՝ չլինի այնպես, որ «դե լավ, մի քանի միլիարդ դրամ մսխեցին, դե չստացվեց, անցավ գնաց»։ Տես նաև՝ Ինչպես է ԱՆԻՖ-ը փորձել հիմնավորել բարձր աշխատավարձերը ՊՎԾ-ի ստուգումների օրերին Արսեն Թորոսյանը իշխող ուժի պատգամավոր է, […]
84 տարեկանում մահացել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Արկտիկայի և Անտարկտիկայի հետախույզ Արթուր Չիլինգարովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մահացել է հիանալի մարդ՝ մեր գործընկեր Արթուր Նիկոլաևիչ Չիլինգարովը»,- ասել է Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Պետդումայի նախագահը նշել է, որ որպես «Արկտիկայի և Անտարկտիկայի ռահվիրա, նվիրյալ հետազոտող, պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր՝ Չիլինգարովն անգնահատելի ներդրում է ունեցել Հուսիսային և համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրության և զարգացման գործում»: «Արթուր Նիկոլաևիչը ղեկավարել է մի քանի արշավախմբեր, մասնակցել ամենադժվար փրկարարական գործողություններին, երկար տարիներ աշխատել ծայրահեղ պայմաններում՝ ամեն օր կատարելով աշխատանքային սխրանքներ»,- ասել է Վոլոդինը: Արթուր Չիլինգարովը ծնվել էր Լենինգրադում 1939-ին։ Նա ԽՍՀՄ օրոք, ապա Ռուսաստանում Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող […]