Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Աշխարհ – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․

Դաունի համախտանիշ. Սարգիս Նալբանդյանի պատմությունը

Աշխարհ – CIVILNET Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ: 

Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Աշխարհ – CIVILNET Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, […]