Հասարակություն – CIVILNET
-
Մոսկվային խնդրում են զորքեր պահել Հայաստանում, հետո՝ խոսում ԵՄ մտնելու
Հասարակություն – CIVILNET Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է ռուսական զորքերը պահել Հայաստանում, մի քանի օր անց՝ Կոպենհագենում, հայտարարում ԵՄ մտնելու ցանկության մասին: Ինչպե՞ս դա հասկանալ, զարմանք է հայտնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հարցազրույցում Մարուքյանը խոսում է Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժմանն աջակցելու, Պուտինի հետ Փաշինյանի հանդպման խնդրահարույց կետերի և Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման շուրջ հուզումների մասին:
-
Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել է Արցախի պաշտոնյաների կալանքի ժամկետները
Հասարակություն – CIVILNET Բաքվի դատարանը մայիսի 15-ին ևս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Report.az-ի փոխանցմամբ՝ խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մասին է։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանավորման ժամկետը։ Արցախի պաշտոնյաները ձերբակալվել էին 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը […]
-
Հնդկաստանն ու Իրանն ազդարարել են Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը
Հասարակություն – CIVILNET Երկուշաբթի Թեհրանում Հնդկաստանը և Իրանը տասնամյա պայմանագիր են ստորագրել իրանական Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը պայմանագիրը որակել է «պատմական»՝ նշելով, որ մեծանալու է նավահանգստի թողունակությունը: «Բանակցությունները շարունակվում էին մի քանի տարի։ Տևական ժամանակ գործակցությունը կարճաժամկետ հիմունքներով էր։ Այնուամենայնիվ, պատմական այս որոշումն ընդունվել է նավահանգստի սկզբնական թողունակությունն ավելացնելու [Հնդկաստանի] վարչապետ Նարենդրա Մոդիի տեսլականն իրագործելու համար»,- Սոնովալի խոսքն է փոխանցում հնդկական ANI լրատվական գործակալությունը: Նախարարն ասել է նաև, որ նավահանգիստը մեծ նշանակություն ունի գալիք տարիներին Հնդկաստանը զարգացած երկիր դարձնելու՝ վարչապետ Մոդիի նպատակին հասնելու համար։ «Սա ոչ միայն Հնդկաստանի ու […]
-
«Արտառոց իրավիճակ չկա»․ Ոստիկանությունը՝ Ազատության հրապարակի մոտ կուտակումների մասին
Հասարակություն – CIVILNET Ոստիկանությունը, արձագանքելով Ազատության հրապարակին հարող հատվածներում ոստիկանության զորքերի կուտակմների մասին հրապարակումներին, հայտարարում է, որ իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ «Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, […]
-
Հակաիշխանական նոր շարժումն ու արցախցիների թիրախավորումը
Հասարակություն – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են արցախցի փախստականների մասնակցությունը հակաիշխանական ցույցերին ու նրանց թիրախավորումը իշխանամերձ շրջանակների կողմից։ Թողարկման վերջում անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե արդյոք նոր ընդդիմադիր շարժումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից։
-
LIVE. Դեպի Ազատության հրապարակ․ ցուցարարներն ու կառավարության միջոցառումը
Հասարակություն – CIVILNET «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները երթով շարժվում են Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարար համաժողովը։ Միջոցառմանը ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շարժումը հայտարարել է, որ իրենց նպատակն է «ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»։
-
Տեղի է ունեցել ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման արարողությունը
Հասարակություն – CIVILNET Մայիսի 15-ին Խոջալուում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ բարձրաստիճան զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարվել էր 2024-ի ապրիլի 17-ին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի […]
-
Արյունաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից, ըստ պնդման՝ քաղաքական պատճառով
Հասարակություն – CIVILNET Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանն աշխատանքից ազատվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու և Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար։ Գևորգ Թամամյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ այդկերպ իր դժգոհությունը հայտնելով Սամվել Դանիելյանի ազատման կապակցությամբ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Նախարարի հրամանով այսօր՝ մայիսի 15-ին, Դանիելյանի […]