Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Աբխազիայի արտգործնախարարին ազատել են աշխատանքից և «կանչել հարցաքննության»
Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան պաշտոնանկ է արել արտգործնախարար Ինալ Արձինբային, որը հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայություն։ Բժանիան երեքշաբթի Արձինբային աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է հրապարակել, որում նշվում է, որ նախարարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան: Նախագահի կայքը չի բացահայտում Արձինբայի հեռացման պատճառները, իսկ Արձինբան դեռ չի մեկնաբանել իր պաշտոնազրկումը: Նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո տեղական տելեգրամյան Apsny Portal ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Արձինբան հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայության կողմից, և որ նախագահ Բժանիան նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել: Արձինբան ռուսաստանցի նախկին պաշտոնյա է, որը սերտ կապեր […]
-
Փաշինյանն ասել է՝ ինչու չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
-
Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել և հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին։ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և […]
-
«Նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա խոսք նրա մասին, որ որևէ
Լուրեր Հայաստանից | CivilNet «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքավար Հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ, դա դրա մասին չէ»,- մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը տարաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է․ «Քանի որ այդտեղ կա առանձհատկություն երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի։ Ո՞ր ճանապարհն է ապաշրջափակել այսօր։ Մենք, ընդհակառակը, ասել ենք, որ պատրաստ ենք, և կառավարության նախագծում շրջանառվում է անցման կետերը դնելու կետը, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը Նախիջևանի […]
-
Ես կիսում եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը․ Փաշինյան
Լուրեր Հայաստանից | CivilNet «Ես կիսում եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, և դրա համար պետք է բոլոր բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, և որոնք իմիջիայլոց հրապարակային են։ Այդ սկզբունքները շարադրել և ստորագրել։ Եվ ես այդ տարամաբանությանը համաձայն եմ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին անդրադարձավ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա նշեց, որ եթե ակնհայտորեն չի խոսում պայմանագրի ստորագրման ժամկետներից, նշանակում է՝ «դա դեռ տեղի չի ունեցել»։ Փաշինյանը հույս հայտնեց, որ մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպմանն առաջընթաց կարձանագրվի։
-
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ոտնձգության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Լուրեր Հայաստանից | CivilNet Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամաբ երևանյան ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2024-ի մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ոսկանյանի հետ, նրան ձեռքով անհարգալից ժեստ են ցույց տվել, վերցրել են հեռախոսը, այն վերադարձրել և քաշքշել՝ «պատճառելով ֆիզիկական ցավ»։ Քրեական վարույթը նախաձեռնվել է խմբի կազմում խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։ Ոսկանյանը, անդրադառնալով միջադեպի պատճառներին, նախկինում նշել էր, որ վստահ է՝ տեղի ունեցածը իր մասնագիտական գործունեության հետ է կապված։
-
«Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է՝ տավուշյան շարժումը քաղաքականապես ուղղորդված է
Լուրեր Հայաստանից | CivilNet «Կա՞ն հիմքեր ու փաստեր, որ տավուշյան շարժումը ուղղորդվում է Ռուսաստանի կողմից»․ մայիսի 7-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Վերջինս պատասխանեց՝ «հիմքերն ու փաստերը գալիս են հեռվից, իսկ դատողությունները քաղաքական են»։ «Այն խմբերը, որոնք ամեն բան անում են, որ Հայաստանը չունենա պետական սահման, Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, որ կարողանան վնասել ՀՀ ինքնիշխանությանն ու հեղաշրջում իրականացնելով՝ գան իշխանության»,- ասաց Հովհաննիյանը։ Նա խորհուրդ տվեց հետևել ռուսական պետական հեռուստաալիքներին, ՌԴ-ում ապաստանած հայ քաղաքական գործիչներին։ Ինչո՞ւ ռուսաստանյան ուղղորդման հետ կապված չկան իրավական գնահատականներ՝ հարցրին լրագրողները Հովհաննիսյանին։ Ի պատասխան վերջինս հիշեցրեց՝ քանի զինված […]
-
Եթե եկեղեցին է առաջնորդություն ստանձնում, ուրեմն քաղաքական դեգրադացիայի ենք հասել.
Լուրեր Հայաստանից | CivilNet Եթե եկեղեցին է առաջնորդություն ստանձնում, նշանակում է՝ հասել ենք քաղաքական դեգրադացիայի. նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժումը քաղաքական օրակարգի, պահանջների հստակեցման խնդիր ունի: Այնուամենայնիվ, նշում է վերլուծաբանը, առնվազն իշխանափոխության խնդիր դնելու են: