Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Խաղաղության համար լավ հնարավորություններ կան, կարծում է Ալիևը
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
-
Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործն ուղարկվել է դատարան
Լուրեր Հայաստանից | CivilNet Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ […]
-
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն․ կառավարություն
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն, հայտնում է կառավարությունը։ Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», – նշել […]
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս սյուների վրա․ «Կրթության տապան»
Լուրեր Հայաստանից | CivilNet ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
-
«Մոբայլ սենթր»-ը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն
Լուրեր Հայաստանից | CivilNet Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։ «Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ […]
-
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան արտաքին ճնշման չի ենթարկվում
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի իշխանությունների ուղերձներում փոփոխություններ կան, նշում է պոլսահայ գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիայում 2016-ից ի վեր Ապրիլի 24-ի ոգեկոչման հանրային արարողություններ տեղի չեն ունենում, ինչը նա կապում է ժողովրդավարության հետընթացի հետ։ Քոփթաշն ընդգծում է, որ խորհրդարանական քրդամետ ուժի ցավակցական ուղերձում արդեն երկրորդ տարին է՝ չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է […]
-
Մոսկվան պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանազատմանը․ Զախարովա
Լուրեր Հայաստանից | CivilNet Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին։ «Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանն աջակցում է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ […]
-
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
Լուրեր Հայաստանից | CivilNet 2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 15,3%-ով, իսկ հունվար-մարտին 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,3%: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, մարտին տնտեսական ակտիվության աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 33,5% աճի ցուցանիշով, առևտրի շրջանառությունը՝ 30,4%, շինարարությունը՝ 13,1%, ծառայությունները՝ 4,7%: Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է 3 անգամ` հասնելով 1,8 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 56,2%-ով, որը համարժեք է 1,7 մլրդ դոլարի: Եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի ճյուղային բաշխվածությունը հետևյալն է․ հունվար-մարտին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 30,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է […]