Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, և բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է»,- նշել է նա այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։ «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։ Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով։ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Անի Գրիգորյան, #CivilNetCheck Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։ Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը օրեր առաջ գրել էր իշխանական լրատվամիջոցների՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ տարածած կեղծ լուրերի և մանիպուլյացիաների վերաբերյալ։ Փաստացի, բացի լրատվամիջոցներից, գործի են դրվել ֆեյսբուքյան էջեր՝ իշխանության թեզերը տարածելու համար։ Այսպես, […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Բագրատ սրբազանի առաջնորդած երթը Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Մի շարք բուհերի ուսանողներ միացան շարժմանը։ Մինչ այս պահը ոստիկանական ուժերը չեն փորձել սահմանափակել ցուցարարների գործողությունները։ Սրբազանը հայտարարեց, որ 18:30 կսկսվի հանրահավաքը նույն վայրում՝ Հանրապետության հրապարակում։