Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, մտադիր է դառնալ Թուրքիայում օտարերկրյա խոշորագույն ներդրողը մինչև 2018թ. $17 մլրդ ներդրմամբ: Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, հաղորդում է «Վեստի Կավկազա» պարբերականը:
Նրա խոսքով՝ ներդրումները նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: «Այնպիսի նախագծերի իրականցումը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծը, երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը բարձրացրել են մինչև ռազմավարականի», -ասել է Աբդուլլաևը:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները առավել կամրապնդվեն Անդրանտլանտյան գազմուղ-ում՝ TANAP-ում, ներդրումների ավելացման և նախագծի իրականացման դեպքում:
Ներկայում TANAP-ում մասնակցում է ինչպես SOCAR-ը, այնպես էլ թուրքական երկու ընկերություն՝ BOTAS-ը և TPAO-ն, որոնց մասնաբաժինը 20% է՝ SOCAR 80%-ի համեմատ: