«Զվարթնոցը» պարզաբանում է իր աշխատակցի կողմից արվեստի գործի արտահանման մասին լուրը

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի կապակցությամբ, թե ընկերության անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը փորձել է Հայաստանից արվեստի գործեր արտահանել:

«Զվարթնոցի» ներկայացրած պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85 հազ. դրամով (վճարման կտրոնն առկա է): Անհարկի շահարկումներից խուսափելու համար Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Կարեն Բաբայանը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել ֆրանսահայ նկարիչ Գառզուի նկարները, սակայն չի հաջողվել:

Մեկնաբանել