Վրաստանի նախկին վարչապետը կալանքի տակ կմնա երկու ամիս

Մայիսի 22-ի ուշ երեկոյան Քութայիսի շրջանային դատարանը ավելի քան 5 ժամ տևած նիստից հետո Վրաստանի նախկին վարչապետ, նախկին իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության քարտուղար Վանո Մերաբիշվիլիի համար որպես խափանման նախնական միջոց է սահմանել երկամսյա կալանք: Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ին: Երկրի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների մխսման մեջ: Դատարանի որոշմամբ՝ Կախեթիայի շրջանի ղեկավար, աշխատանքի, առողջապաահության ու սոցիալական ապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի համար, որը ևս ձերբակալավել է մայիսի 21-ին, որպես խափանաման նախանական միջոց սահմավել է 20 հազ. լարի՝12,3 հազ. դոլար : «Ազգային միասնական շարժում» կուսակցության անդամ, խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի: «Մենք անպայման կբողոքարկենք այս որոշումը և կշարունակենք պայքարը ինչպես դատական, այնպես էլ քաղաքկաանն հարթկաներում», -ասել է Բաքրաձեն: Ակնկալվում է, որ կուսակցությունը արտահերթ հայտարարություն կանի: Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Մերաբիշվիլիի և Չիաբերաշվիլիի ձերբակալությունների վերաբերյալ՝ կոր անելով Վրաստանի իշխանություններին թույլ չտալ ընդդիմության առաջնորդների նկատմամբ քաղաքական ուղղվածությամբ դատավարության անցկացումը:

Մեկնաբանել