ԱՄՀ-ն իջեցրել ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումն անփոփոխ է թողել՝ 1,9%, ինչը նշանակում է, որ բյուջետային ծախսերի կրճատումը 2013թ. ԱՄՆ տնտեսական աճի դինամիկան կդանդաղեցնի 1,75 տոկոսային կետով: 2014թ. տնտեսական աճի կանխատեսումը հիմնադրամն իջեցրել է մինչև 2,7%՝ նախորդ 3% կանխատեսման համեմատ, ասվում է ԱՄՆ տնտեսության հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ-Վաշինգտոն ամենամյա խորհրդակցությունների արդյունքների մասին հունսի 15-ին հրապարակված զեկույցում:

Հիմնադրամի փորձագետները ԱՄՆ Կենտրոնական բանկին կոչ են արել խթանող միջոցառումների դադարեցման ռազմավարություն իրականացնել՝ խուսափելու համար ֆինանսական շուկաների անկումից:

«Ռեկորդային ցածր տոկոսադրույքներից ինչպես նաև ամսական $85 մլրդ-ի պարտատոմսերի գնումից հրաժարման քաղաքականությունը բավական բարդ կլինի՝ չնայած հանգամանքին, որ Դաշնային պահուստային համակարգը դրա համար բավարար գործիքակազմ ունի», -ասվում է ԱՄՀ զեկույցում:

ԴՊՀ կառավարիչ Բեն Բեռնանկեի՝ աշխատաշուկայում իրադրության կայուն բարելավմման պայմաներում խթանման միջոցառումներից աստիճանաբար հնարավոր հրաժարման մասին հայտարարությանը շուկաները բավական բուռն են արձագանքել՝ մի քանի տրիլիոնով կրճատելով իրենց կապիտալիզացիան:

ԱՄՀ կառավաիչ-տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է շտապի բյուջետային ծախսերի կրճատման և մեղմ դրամավարկային քաղաքականությունցի հրաժարման հարցում:

Ըստ Լագարդի ՝ ընթացիկ տարում ԱՄՆ բյուջեի պակասուրդը սեկվեստրի պայմաններում պետք է կրճատվի 2,5%-ով:

«Դա չափազանց իրատեսկան է, և կարծում եմ ԱՄՆ տնտեսության համար «կարժենա» 1,25-1,75% աճ»,-ասել է Լագարդը:

ԱՄՀ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել անհապաղ բարձրացնել պետպարտքի առաստաղային մակարդակը՝ իրադությունը ավելորդ չբարդացնելու և հարցի շուրջ անհարկի բանավեճերից խուսափելու համար:

Մեկնաբանել