Սեպտեմբերի 14-ին Հայաստանի փաստաբանների պալատը կընտրի նոր նախագահ:
Այդ պաշտոնի համար առաջադրվել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյան ու Կրոմվել Գրիգորյանը:
-
ՊՆ «Ուրալ»-ի վթարի գործով կալանավորվել է զորամասի երկու պաշտոնատար անձ
Քննչական կոմիտեն պարզել է ՊՆ «Ուրալ»-ի վթարման պատճառները, որի հետևանքով զոհվել էր 4, վնասվածքներ ստացել 20 զինծառայող։ Տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում․ «Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։ […]
-
Վրաստանն ավելի է մոտենում «ռուսական» օրենքի ընդունմանը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ խորհրդարանը մայիսի մեկին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նաև երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ և 23 դեմ ձայներով։ Սպասվում է երրորդ՝ վերջնական ընթերցումը։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ջրցաններ, արցունքաբեր գազ և հաղորդումների համաձայն՝ նաև ռետինե փամփուշտներ։ Ծեծի է ենթարկվել գլխավոր ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը։ Credits: Ruptly
-
Պետականությունը կարող ենք կորցնել այս իշխանությունների պատճառով․ Միքայել արք․ Աջապահյան
Երբ պետությունը չի կատարում իր դերը, եկեղեցին ստիպված է վերցնում այդ դերը, ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա կտրականապես դեմ է Տավուշում Ադրբեջանին տարածքներ զիջելու գաղափարին` նշելով, որ ռազմական շանտաժի պայմաններում չի կարելի գնալ զիջումների: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նա նշում է. «Քեզ ընտրել են, որ պատերազմի սպառնալիքը ի չիք դարձնես։ Չես կարողանում, գնա՛»: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Տավուշում ստեղծված իրավիճակին, կառավարություն-եկեղեցի հարաբերություններին և այլ հարցերի։
-
Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները․ «Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում։ Պապիկյանն ու Քվինը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ «Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը և դեսպան Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- տեղեկացնում են պաշտպանական […]
-
Երբ քաղաքական գործիչը բան կը ստեղծէ
Քաղաքական գիտութիւններու դոկտոր, քաղաքական յայտնի գործիչ Վիգէն Յովսէփեան «Աստղերու հաւատքով» բանաստեծական գրքով իր յայտը ներկայացուց արուեստի աշխարհին։ Ի՞նչը մղեց Վիգէնին քաղաքական, հրապարակագրական բառապաշարի կապանքներէն ազատագրուելու ճիգ կատարելու եւ՝ արեւմտահայերէնով բանաստեղծութիւններ հեղինակելու։ Վիգէնի հետ Սիվիլնեթի «Տրոփ» հարթակէն զրուցեցինք իր բանաստեղծութիւններու, անոնց ներքին հիւսուածքին, ներկայացման իւրայատկութիւններու, եւ, ամէնէն հետաքրքրական երեւոյթներէն՝ արեւելահայ, հայաստանցի ընթերցողներու կողմէ լայն, հազարներու հասնող ընդունելութեան մասին։ Զրոյցի ընթացքին չկրցանք խուսափիլ նաեւ օրուան քաղաքական խնդիրներուն անդրադառնալէ։ Զրոյցը վարեց Աբօ Պողիկեան։
-
Սխալ պնդում՝ վարչապետի հարցազրույցի ժամանակ. Ռուսաստանը ողջունել է սահմանազատման գործընթացը
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ հնչել է պնդում, թե Ռուսաստանը չի ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը վարչապետին ուղղված դիտարկման մեջ նշել է, թե մեկնարկած սահմանազատման գոծընթացը «ողջունել են եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, արաբական երկրները, մեր հարևան երկրները, բացի Ռուսաստանից»: Նիկոլ Փաշինյանն էլ իր պատասխանում չի առարկել Ղազարյանի պնդմանը։ Մինչդեռ, Ռուսաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը, բայց համաձայնությունից օրեր անց։ Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն՝ Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածներում սահմանագծում իրականացնելու վերաբերյալ: Ապրիլի 23-ին արդեն հայ-ադրբեջանական […]
-
Կիրանցը փակ է․ ականազերծում է իրականացվում
Մայիսի 2-ի առավոտյան Կիրանց և Խեյլեմլի գյուղերի հատվածում իրականացվող ականազերծման աշխատանքներ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած 31 կիրանցիներին: Մի քանի ժամ անց կիրանցիներն ազատ են արձակվել, բայց բնակիչներին ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել։
-
Կառավարությունը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափը
Կառավարությունը բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Մի շարք ոլորտների համար էլ սահմանափակվելու է շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունը։ Համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը հավանության արժանացավ կառավարության մայիսի 2-ի նիստում։ Շրջանառության հարկը բարձրանալու է կրկնակի չափով և կազմելու է 10 տոկոս՝ գործող 5-ի փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքների փոփոխության փաթեթը, դժգոհեց՝ շրջանառության հարկի մեխանիզմը դարձել է արտոնյալ հարկային համակարգ․ «Գրեթե բոլոր ոլորտներում հարկման համակարգի ընդհանուր բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Նախագծով ֆինանսների նախարարությունն առաջարկում է նաև որոշակի ուղղություններով սահմանափակել տնտեսվարողներին աշխատել շրջանառության հարկով […]