Ամերիկյան Time ազդեցիկ պարբերականը «2013թ․ Տարվա մարդ» է ճանաչել Հռոմի պապ Ֆրացիսկին։ Պարբերականի կայքում նշված է, որ Time-ը որշել է այս տիտղոսը շնորհել Հռոմի պապին իր համեստության և կարևոր գլոբալ խնդիրներին ու քննարկումներին ներգրավված լինելու համար։
«Այս պաշտոնում ինը ամսվա ընթացքում նա [Հռոմի պապը] մասնակցել է մեր ժամանակների բոլոր կարևոր քննարկումներին՝ հարստության և աղքատության, արդարության ևարդարադատության, թափանցիկության, արդիի, գլոբալիզացման, հասարակությունում կանանց դերի, ամուսնության բնույթի, իշխանության գայթակղությունների մասին»,- ասված է Time-ի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսի սյունակում։
Գիբսը նշել է, որ Պապ Ֆրանցիսկը կարողացել է մարտահրավեր նետել աշխարհին։ Նա նաև նշել է, որ չնայած շատ խնդիրներին, որոնց ստիպված է բախվել Հռոմի պապը, նա արդեն սկսել է փոխել կաթոլիկ եկեղեցու իմիջը դեպի լավը։
Արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն Հռոմի պապ ընտրվեց 2013թ․ մարտին։ Նա իր համար ընտրեց Ֆրանցիսկ անունը։
Պապ Ֆրանցիսկը համեստ կյանքով է ապրում և կողմ է հանդես գալիս Կաթոլիկ եկեղեցու բարեփոխմանը։
Անցյալ տարի Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։