Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիան և Ալբանիան այսօր խիստ կպատժվեն

Serbia Albania Euro Soccer

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիայի – Ալբանիայի՝ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպումը մնացել է անավարտ, քանի որ ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել։

Ըստ սերբական «Պոլիտիկա» թերթի՝ ՈւԵՖԱ-ն այսօր կհրապարակի իր որոշումն այս խաղի վերաբերյալ։ Ըստ կայքի աղբյուրի՝ Սերբիայի հավաքականը կզրկվի երկրպագուների աջակցությունից սեփական հարկի տակ խաղերում և հանդիպումները կանցկացնի դատարկ մարզադաշտերում։ Սերբիա-Ալբանիա հանդիպումը կվերախաղարկվի չեզոք դաշտում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ կկրի Ալբանիայի ազգային հավաքականը։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ անօդաչու սարքը, որը ենթադրաբար կառավարվել է Ալբանիայի վարչապետի եղբոր կողմից, ով այդ ժամանակ գտնվել է տրիբունաներում, անսպասելի հայտնվել է մարզադաշտում, որի վրա կախված է եղել «միացյալ» Ալբանիայի դրոշը։ Այն բանից հետո, երբ Սերբիայի ֆուտբոլիստներից մեկին հաջողվել է պոկել այդ դրոշը, երկու թիմերի խաղացողների միջև սկսվել է ծեծկռտուք, իսկ խաղը մնացել է անավարտ։

Մեկնաբանել