Դեկտեմբերի 4-ին` ժամը 15:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: