Իրան-Հայաստան գազատարի հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին

4a_iran-armenia-gas-pipelineԻրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Գազատարի 40-կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի-Քաջարան 40-կիլոմետրանոց հատվածը։

«Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունը։ Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը գտնվում էր «Գազպրոմ» ընկերության իրավասությունների ներքո, իմաստ չուներ էդ մի փոքրիկ հատվածը՝ 40-կիլոմետրանոց, պահել ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո»,- ասել է Արա Սիմոնյանը։

Լուրն ամբողջությամբ` սկզբնաղբյուրի կայքում:

Մեկնաբանել