Ֆինանսների նախարարը Սերժ Սարգսյանի ելույթը համարում է «ցուցում»

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Հայաստանում առաջիկա տարիներին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմելու է 10 000 դոլար։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այս հայտարարությունը համարում է ցուցում և չի մեկնաբանում, թե որքանով է դա իրատեսական։ Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անիրատեսական է համարում այս թվերը։ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության աճի հարցում ավելի զուսպ են։

Մեկնաբանել