Մոսկվայում հրդեհ է բռնկվել մանկական առևտրի կենտրոնում. կան տուժածներ

Մոսկվայում հրդեհ է բռնկվել «Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում, այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Դոժդ» անկախ հեռուստաալիքը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Հրդեհն արժանացել է 2-րդ աստիճանի բարդության կան տուժածներ: Այցելուները տարհանվում են փրկարարական սանդուղոքով»,- գրում է «Դոժդ»-ը:

«Ինտերֆաքս» -ի աղբյուրը նշում է, որ հրդեհը սկսել է պահեստից, որը տեղակայված է «Պերսեյ» առևտրի կենտրոնի երրորդ հարկում: Բոլոր այցելուները տարհանվել են: Աղբյուրի համաձայն, շենքում եղել է մոտ 300 մարդ:

Մեկնաբանել