Ցուցարարները երգում և պարում են Ֆրանսիայի հրապարակում

Ցուցարարները երգում և պարում են Ֆրանսիայի հրապարակում, փակված Մաշտոցի պողոտայում։

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ այսօրվա ցույցի արդյունքում փակվել է Երևանի կենտրոնական Ֆրանսիայի հրապարակը՝ Մաշտոցի պողոտան Բաղրամյան պողոտային միացնող հատվածը։ Քաղաքի երկու ամենակենտրոնական փողոցների հատույթում ավտոմեքենաների երթևեկությունը կանգ է առել։

Ոստիկանությունը զգուշացրել է ցուցարարներին «չկորցնել զգոնությունը»։

Ապրիլի 13-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա քայլարշավից հետո, որ սկսել էր մարտի 31-ին Գյումրիում, հասան Ազատության հրապարակ՝ «Իմ քայլը» կարգախոսով։

Շարժմանը մասնակցում են նաև «ՄերժիրՍերժին» և «Հանուն Հայաստան պետության ճակատ» նախաձեռնությունները։

Իրադարձությունների զարգացմանը հետևեք ՍիվիլՆեթի ուղիղ եթերում, ինչպես նաև ՍիվիլՆեթի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։

Մեկնաբանել