Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան․ ֆոտոշարք

Մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է վարչապետի պաշտոնում։

Թբիլիսիի օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է վարչապետի նստավայր, հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Խոջիվանքի հայկական գերեզմանատուն-պանթեոն։ Մայիսի 31-ին նախատեսված է Փաշինյանի այցը Ջավախք։

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի կայքից։

Մեկնաբանել