Հայաստանի՝ աննկատ գողացված 40 կմ երկաթգիծը

Մինչև 1991-ը Հայաստանը երկաթուղային ուղիղ հաղորդակցություն ուներ իր հարավային քաղաքների՝ Մեղրիի և Կապանի հետ։ Երևան-Բաքու երկաթուղին ձգվում էր ադրբեջանական Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով։

1991-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, Ադրբեջանը փակեց երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Արդյունքում Ադրբեջանը կորցրեց նաև երկաթուղային կապը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Երկաթուղին անցնում էր Հայաստանի հարավային սահմանագծով՝ շուրջ 40 կմ։

Հայաստանի հարավային սահմանի՝ Արաքսի երկայնքով ձգվող այս երկաթգիծն ու ինժեներական ամբողջ համակարգն այսօր չկա։ Միայն խոշոր թունելներն ու հարթեցված հողային ճանապարհն են հուշում, որ այստեղ եղել է երկաթգիծ։

Այս տեսանյութը պատրաստվել է OPEN Media Hub-ի աջակցությամբ Եվրամիության տրամադրված ֆինանսական միջոցներով։

Մեկնաբանել