Ինչպես Ստամբուլի խաղաղ հավաքը վերածվեց բռնության․ զրույց Ռոբեր Քոփթաշի հետ

Օգոստոսի 25-ին Ստամբուլում «Շաբաթ օրվա մայրեր» խմբի խաղաղ հավաքին միջամտել է թուրքական ոստիկանությունը՝ կիրառելով ջրցան և արցունքաբեր գազ, բերման ենթարկելով տասնյակ քաղաքացիների։ Հավաքին մասնակցել են մի շարք հայտնի պոլսահայեր՝ խորհրդարանի անդամ Կարո Փայլանը, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի որդին՝ Արաթ Դինքը, «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր, «Ակօսի» նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, որն ի թիվս այլ ցուցարարների բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Ինչպե՞ս խաղաղ հավաքը վերածվեց բռնության, և ի՞նչ մթնոլորտ է տիրում այսօր Թուրքիայում՝ թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Ռոբեր Քոփթաշի հետ։

Մեկնաբանել