Գառնահովիտ․ լավաշ թխելը՝ կանանց «մենաշնորհ»

Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկում՝ Արագածոտնի Գառնահովիտ գյուղում կանայք իրենց օրվա մի մասն անցկացնում են լավաշ թխելով։ Ավանդույթի համաձայն` կանայք են թխում այդ հացը:

Առավոտյան նրանք ցորենի ալյուրից և ջրից պատրաստում են խմորը, հունցում այն, գրտնակում բարակ շերտերի, այնուհետև ձգում և խփում թոնրի պատերին։ Այս առավոտ թխվել է ավելի քան 50 լավաշ:

Մեկնաբանել