Հայկական «հարբած» պանիրները գերում են օտարերկրացիներին

2012 թվականին Միքայելյանների ընտանիքը Երևանից տեղափոխվեց Գեղարքունիք՝ հայրական տանը կաթի ֆերմա հիմնելու։ Այս նախաձեռնությունը վերաճեց ավելի մեծի. հայկական արտադրության՝ նմանը չունեցող պանիրներ, որոնք անտարբեր չեն թողնում պանրի հայրենիքի ներկայացուցիչներին։ ՍիվիլՆեթն այցելել է Միքայելյանների ընտանեկան ֆերմա։