Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամաս սնուցող գազատար

Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը․ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան:

Մեկնաբանել