Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին որոշումը։
Սեպտեմբերի 17-ին պաշտպանները միջնորդել էին Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին կամ գրավով ազատ արձակել։