Բեռնանկե․ ԱՄՆ-ի տնտեսությունը դանդաղ կաճի

«Չնայած մի շարք զգալի բարելավումների, որոնց մասին չպետք է մոռանալ, այդուհանդերձ, անշարժ գույքի շուկայում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և լրջագույն սպառնալիք է տնտեսական զարգացման համար»,- հայտարարել է Բեռնանկեն՝ հավելելով, որ ամերիկյան տնտեսության համար լրացուցիչ սպառնալիք է նաև համաշխարհային տնտեսության լարված իրադրությունը։

ԴՊՀ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսական աճը 2012թ. դանդաղ կլինի և «թափ կհավաքի շատ ավելի ուշ»։

Որպես գնաճի պատճառ՝ Բեռնանկեն առանձնացրել է վառելիքի գների կտրուկ բարձրացումը, և հայտարարել, որ եթե համանման իրավիճակ չկրկնվի, գնաճը կկազմի մոտ 2%։

Որպես ամփոփում՝ ԴՊՀ ղեկավարը նշել է, որ կարգավորիչը կշարունակի ուշիուշով հետևել ամերիկյան տնտեսությանը և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր կձեռնարկի։

Մեկնաբանել