Արտահերթ ընտրություններ պետք են՝ որպես հանրային համերաշխության միջոց․ Նիկոլ Փաշինյան

«Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերները ընդունեն առաջարկը, կունենանք խորհրդարանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում»,- մարտի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա օրերին ինքը մտադիր է հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ Նա խոսել է նաև սահմանադրական փոփոխությունների մասին։

Մեկնաբանել