Արցախի պետնախարարը հրաժարական է տվել

Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջով։

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս»,- նշել է նա՝ որոշման պատճառներին չանդրադառնալով։

Մարտիրոսյանը պետնախարար էր դարձել 2018-ի հունիսից՝ Բակո Սահակյանի հրամանագրով։

Մեկնաբանել