«Արի տենամ՝ ինչ ես անում». թեժ կրքեր ԱԺ-ում

Ազգային ժողովի հոկտեմբերի 17-ի նիստին կրքերը թեժացան. այս անգամ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ էր վեճը։ Նրան զայրացրել էր խորհրդարանի նիստերի դահլիճից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պագամավոր Հռիփսիմե Ստամբուլցյանի վիրավորական արտահայտությունը։ Ռուբինյանը պատգամավորին նկատողություն հայտարարեց ու սկսեց բարձրաձայն խոսել ընդդիմադիրների հետ։ Սա դուր չեկավ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սկսվեց վիճաբանություն։

Մեկնաբանել