Ռոբոտներ և տիեզերք․ Հայ֊Ռուսական համալսարանում մագիստրոսական նոր ծրագիր է մեկնարկելու

«Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Անլար հեռահաղորդակցություն և ռադիոտեղորոշում»․ Հայ֊Ռուսական համալսարանը հայկական և միջազգային մի շարք առաջատար բուհերի և կազմակերպությունների հետ համատեղ մշակել է ժամանակակից պահանջներին համապատասխան մագիստրոսական նոր ծրագրերի փաթեթ։ Նպատակն է պատրաստել բարձրորակ կադրեր ավտոնոմ համակարգերի և ռոբոտների նախագծման, մշակման, արտադրության և կիրառման գործընացի բոլոր փուլերի համար: Լավագույն ուսանողները կստանան անվանական կրթաթոշակ։

Մեկնաբանել