Հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքի` Մարսել Մաթևոսյանը 61 տարեկան էր, ծնվել է 1951 թվականի ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որը գերազանցությամբ ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժյոր:

1979- 1987թթ. – Սևանի միջշրջանային դատախազության քննիչ,
1987-1988թթ. – Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ,
1988-1991թթ. – Սիսիանի շրջանի դատախազ,
1971-1992թթ. – ՀՀ դատախազության բաժնի դատախազ,
1992-1999թթ. – ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ,
1999-2001թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2001-2002թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2002-2004թթ. -ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ,

2004-2007թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ,

ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 2007թ. դեկտեմբերից առ այսօր – ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Մ.Մաթևոսյանը բազմիցս խրախուսվել է տարբեր պարգևներով: ՀՀ Նախագահի 2003 թ. մայիսի 27-ի հրամանագրով Մ. Մաթևոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալով, ՀՀ ոստիկանապետի 15.04.04թ. հրամանով ՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի 22.04.06թ. հրամանով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:

Մեկնաբանել