Ալիևը Պուտինի օգնականի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինին, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կարևորվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ աշխատանքը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարթություններում տրանսպորտային, տարանցիկ, լոգիստիկ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Զանգեզուրի միջանցքի հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր»,- գրում է կայքը։

Մեկնաբանել