Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ամենաշատը տուժել էր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը։ Այս դեպքերից երեք ամիս անց համայնքը ոտքի է կանգնել. վնասված 152 բնակելի տների գերակշիռ մեծը, ինչպես նաև գազատարերն ու էլեկտրասյուները վերանորոգվել են։ Գյուղ են վերադարձել բնակիչները։
Սոթք. հակառակորդի աչքի առաջ վերանորոգվող տներ ու զրույց ֆուտբոլի մասին
-
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական աճին: Նա համոզմունք է […]
-
Տավուշ․ Գևորգի տունը սահմանի մյուս կողմում կմնա, բայց իրական խնդիրն
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ «Խնդիրը տունը կամ այգին չէ,- ասում է Գևորգը։- Այստեղ այլ՝ ավելի կարևոր հարց կա»։
-
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 8,25 %: ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6,75 %: Կենտրոնական բանկը 2023-ի հունիսից սկսած իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
-
ՔՊ-ն մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Խորհրդարանի կայքը հայտնում է, որ կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր: Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը և նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993-ից փաստացի գործող սահմանները: ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ասել է, որ 1993-ի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր […]
-
Կյանքը ժեստերի լեզվով
Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող 3 187 անձ կա։ Նրանցից ոմանք դպրոց չեն գնացել, ոմանք էլ ուսանել են ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Երկար տարիներ է՝ Երևանում գործում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր։ Դպրոցում սովորում է 112 աշակերտ։ Նրանք գրել-կարդալ են սովորում, խոսում ժեստերի լեզվով։ Սակայն լսողության խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն առավելապես սկսվում են դպրոցից հետո, երբ անհրաժեշտ է լինում կա՛մ ուսումը շարունակել, կա՛մ աշխատել, կա՛մ էլ պարզապես ապրել։
-
ՊՆ-ում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հարցեր
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ըստ հաղորդագրության հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: «Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր»,- տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությունից։ Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև […]
-
Բնակիչների մտահոգությունները պահպանվում են․ կառավարությունում վարչապետը հանդիպել է կիրանցիների հետ
Կառավարությունում ապրիլի 29-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից: «Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- գրում է գործակալությունը։ Հանդիպումից հետո կիրանցիները լրագրողների հետ չեն շփվել, միայն ասել են՝ ամեն ինչ նույնն է մնում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ասել է․ «Մենք կապ ենք հաստատել հանդիպման մասնակիցների հետ, իրենք շատ […]