Փաշինյանը Ռուսաստանի ճիրաններից Հայաստանն ազատելու համար պատրաստ է ամեն զիջման. Սուրեն Սուրենյանց

Վաշինգտոնում օրեր տևած բանակցությունները չէին կարող ունենալ լուրջ արդյունքներ: ԱՄՆ-ը ֆորմալ առումով անգամ միջնորդական պատասխանատվություն չէր ստանձնել. հարթակ էր տրամադրել, նշում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Մյուս կողմից, նրա խոսքով, այդ բանակցությունները չէին կարող ունենալ կոնկրետ արդյունք, քանի որ դրանց չէր մասնակցում Ռուսաստանը, որը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների գլխավոր միջնորդներից մեկն է, այլև, ըստ էության, հակամարտության պատմության մաս է, դրա կողմերից մեկը: Սուրենյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Ռուսաստանի ճիրաններից ազատելու համար պատրաստ է ամեն զիջման:

Մեկնաբանել