Գիշերվա ընթացքում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ժամը 08:30-ի դրությամբ ևս իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել