Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Մայիսի 28-ին կայացած Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Anadolu գործակալության տվյալներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 52,1 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,8 տոկոսը։

Էրդողանը երկու շաբաթ առաջ ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 49,51, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- Թվիթերի իր էջում գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել