Հունգարիայի ԱԳՆ-ն և խորհրդարանն ավելի ազնիվ են գտնվել հայ համայնքի հետ, քան մեր գերատեսչությունները. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում շարունակվում են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու հետ կապված հայտարարության քննարկումները:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կատարվածը համարեց բացթողում: «Խոսել եմ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ, որն անձամբ տեղեկացրել է, որ օգոստոսի 20-ին և 21-ին եկել է Հայաստան և հանդիպել ԱԳՆ և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հայտնել է, որ նախատեսվում է Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին: Հունգարիայի ԱԳՆ-ն և խորհրդարանն ավելի ազնիվ են գտնվել Հունգարիայի հայ համայնքի հետ, քան մեր գերատեսչությունները, որոնք պնդում են, որ տեղեկացված չեն եղել արտահանձնման մասին որոշմանը: Հարց եմ ուզում տալ Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին` ինչո՞վ էիք զբաղված դուք»,- նշեց Զոհրաբյանը:

«Եթե մենք ուզում ենք առաջխաղացման հասնել արտաքին քաղաքական գծում, պետք է ընդունենք մեր սխալները»,-հավելեց պատգամավորը:

Խորհրդարանում քննարկումը շարունակվում է:

Մեկնաբանել